Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատվել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմը: Խորհրդի գործառույթների թվում են պարբերականի զարգացման ուղղությունների մշակումը, տպագրվող գիտական հոդվածների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելուն ուղղված աշխատանքների համակարգումը:
«Օրինականություն» գիտագործնական պարբերականի խորհրդի նախագահ է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը:
Խորհրդի կազմում ընդգրկվել են.
Արթուր Ղամբարյանը- իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ
Հաննա Սուխոցկան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվավոր նախագահ, Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Լեհաստանի նախկին վարչապետ
Յանիս Պլեպսը - իրավաբանական գիտությունների դոկտոր, Լատվիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Լատվիայի Գերագույն դատարանի դատավոր
Ռոման Մելնիկը - իրավաբանական գիտությունների դոկտոր, Մ.Ս. Նարիկբաևի անվան KAZGUU համալսարանի իրավունքի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր
Լեոնիդ Գոլովկոն - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական վերահսկողության ամբիոնի վարիչ
Իգոր Կրավեցը - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Նովոսիբիրսկի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ
Նորբերթ Բերնսդորֆը - իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարբուրգի Ֆիլիպսի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հիմնարար իրավունքների Եվրոպական միության խարտիայի ազգային փորձագետ (Վիեննա), Դաշնային սոցիալական դատարանի նախկին դատավոր:
Բարեփոխումներն իրականացվում են Գլխավոր դատախազության հայտարարած «Օրինականություն» գիտագործնական պարբերականի միջազգայնացման գործընթացի համատեքստում: