Ամանորյա տոներին ընդառաջ գործընկերոջս՝ ԱԺ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հետ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում էինք, որտեղ
վերջերս վերաբացվել էր 2016 թվականից փակված մանկապարտեզը: Այցի ընթացքում մեզ ուղեկցում էին նաև մեր երեխաները, որոնք շփվեցին փոքրիկների հետ, լսեցին նրանց երազանքներն ու ամանորյա մաղթանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
«Բաղրամյանցի փոքրիկներն այլևս ստիպված չեն լինում հասնել հարևան համայնքներ, որպեսզի մանկապարտեզ հաճախեն:
Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 90 երեխա հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն ունեն: Ստեղծվել է նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ:
1985 թվականին կառուցված մանկապարտեզը երբեք չէր վերանորոգվել և 2016 թվականից դադարել էր գործել: Շրջայցի ընթացքում այցելել ենք նաև համայնքի մի քանի ընտանիքի, որոնց բարձրաձայնած
խնդիրներին հետամուտ կլինենք»,- գրել է պատգամավորը: