Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում պաշտպանության նախարարների և հետախուզության կենտրոնների ղեկավարների մակարդակով Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա եռակողմ հանդիպումն օգտակար էր Սիրիայում իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ փոխզիջման հասնելու առումով։
«Դամասկոսի հետ շփումները կարևոր են, եթե ուզում ենք քաղաքական ճանապարհով կայուն խաղաղություն հաստատել: Դա կօգնի նաև փոխզիջման հասնել ռեժիմի և սիրիական չափավոր ընդդիմության միջև»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով՝ հարկավոր է նաև ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել։
Դիվանագետը միաժամանակ ընդգծել է, որ չնայած Սիրիայի իշխանությունների հետ ուղիղ շփումներին՝ Անկարան «կշարունակի վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ Սիրիայում»։