Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա:
Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ:
Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: