Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակներում։
Մարզագույքն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու և դրանցում մարզման պայմանները բարելավելու նպատակով։
-
Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց
-
Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց
-
Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց
-
Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց
-
Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
-
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի մարզահամալիր» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ
-
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց»: