Կնեսետը հաստատել է Իսրայելի նոր կառավարության կազմը՝ 63 կողմ, 54՝ դեմ ձայներով։ Այսպիսով «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուն երրորդ անգամ դարձավ Իսրայելի վարչապետ: Նախկինում նա գլխավորել է նախարարների կաբինետը 1996-1999 թթ. և 2009-2021 թթ.:
Կառավարող կոալիցիայի կազմում, բացի աջակողմյան «Լիկուդ»-ից, ընդգրկվել են «Շաս» և «Թորայի միացյալ հուդայականություն» ծայրահեղ ուղղափառ դաշինքները, ինչպես նաև «Կրոնական սիոնիզմ», «Հրեական ուժ» և «Նոամ» ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունները: Իշխող ուժը վերահսկում է Կնեսետի 120 տեղերից 64-ը։
Իսրայելի նոր կառավարության հակառակորդները Կնեսետում քվեարկության ժամանակ բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ: