ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
««Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում մրցանակ եմ հանձնել Նունե Ազիզյանին և Սիրանուշ Ամիրաղյանին, ովքեր զբաղվում են ապակու վրա նկարազարդմամբ։ Բարդ ժամանակներում ենք ապրում, թե՛ Հայաստանի համար, թե՛ տարածաշրջանի և թե՛ աշխարհի։
Յուրաքանչյուր բարդ ժամանակահատվածում կան հնարավորություններ, և այդ հնարավորություններն անհրաժեշտ է օգտագործել։ Մեր այսօրվա հերոսներն այս բարդ ժամանակահատվածում չեն դադարել երազել, չեն դադարել ստեղծագործել, ձևակերպել իրենց նպատակը և գնալ դեպի այդ նպատակը»։