Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք։
Մասնավորապես բացահայտել են ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու ջրային կենդանիների արդյունահանման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, խարդախության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր ներկայացման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: