ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային գնահատականներ կան, բայց պետք են նաև հստակ գործողություններ:
«Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար»,- ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանը շեշտեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ին պիտի ներկայացվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունների կողմից: