Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի և Մետոխիայի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում կառուցված բարիկադների ապամոնտաժումը կսկսվի այսօր՝ դեկտեմբերի 29-ին, և կտևի 24-48 ժամ։
Կոսովոյի սերբերը զանգվածային ցույցեր էին սկսել և բարիկադներ կառուցել այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել էր նախկին սերբ ոստիկանի, որն աշխատանքից ազատվել էր՝ այդպիսով իր բողոքը հայտնելով սերբական պետհամարանիշները փոխելու Կոսովոյի որոշմանը:
Ցուցարարները համաձայնել են ապամոնտաժել բարիկադները, սակայն պահանջներ են առաջ քաշել, այն է՝ ապահովել սերբ բնակչության անվտանգությունը և պահպանել Կոսովոյի կազմում սերբական ինքնավար տարածաշրջանի կարգավիճակը։
Վուչիչի հետ համատեղ ասուլիսում Սերբիայի նախարարների կաբինետին կից Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչն էլ տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը երաշխիքներ են տրամադրել, որ բողոքի ցույցերի մասնակցած սերբերը չեն ձերբակալվելու և չեն հետապնդվելու։