Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության օբյեկտներին՝ հայտնում են լրատվամիջոցները: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
ԶԼՄ-ների տվյալով՝ Սիրիայում վերջին շրջանում հարաբերական հանգստություն էր պահպանվում, սակայն թուրքական անօդաչու թռչող սարքերն այս ուղղությամբ ևս վերսկսել են հարձակումները Եփրատ գետի արևելյան ափին ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ:
Ընդհանուր առմամբ, նոյեմբերին թուրքական «Ճանկ-սուր» գործողության մեկնարկից ի վեր Սիրիայի հյուսիսում շուրջ 120 խաղաղ բնակիչ է զոհվել։