Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե մինչև 2025 թ. Ադրբեջանի բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈՒ չափանիշներին, և Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը պետք է միասին կատարեն երկու երկրի առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները:
«Ցանկացած երկիր սուվերեն իրավունք ունի ռազմական և ռազմատեխնիկական գործակցություն զարգացնել մյուս երկրների հետ: Դրան զուգահեռ մենք տարածաշրջանի գործընկերներին պարբերաբար հիշեցնում ենք, որ նման գործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Անդրկովկասում ուժերի հավասարակշռությունը: Նշված թեզը վերաբերում է այս իրավիճակին»,- ասել է Զախարովան: