Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը կբարձրանա 3-5 աստիճանով` բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի:
Երևան քաղաքում դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին` ցածրադիր գոտում մառախուղ: