Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Կոսովոյում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը: Նա հայտարարել է, որ այժմ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել Բելգրադի և Պրիշտինայի հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունում, որն անցկացվում է ԵՄ հովանու ներքո:
«Դիվանագիտությունը հաղթանակ է տարել Կոսովոյի հյուսիսում լարվածության թուլացման հարցում։ Բռնությունը երբեք լուծում չի կարող լինել։ Ողջունում եմ նախագահ Ալեքսանդր Վուչիչի և վարչապետ Ալբին Կուրտիի պատասխանատու առաջնորդությունը: ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի համատեղ հիանալի աշխատանք»,- գրել է Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում: