Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է Կառավարության որոշումը Սուրեն Գալստյանին Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Նույն օրը նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Սուրեն Գալստյանը նշանակվել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Սաֆարյանը՝ գյուղատնտեսության նախարար:
Հրանտ Սաֆարյանն զբաղեցնում էր Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը: