Հայաստանը Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ խնդրելով Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների ազատ տեղաշարժը:
Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: