Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը:
«ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում շեշտեց, որ այս աջակցությունից զատ՝ հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը ևս պետք է ամենօրյա աշխատանքի մասը դառնա:
«Գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պիտի մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար և իրավիճակի վատթարացման մասին»,- ասաց Փաշինյանը: