Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեղադրել է միջազգային հանրությանը Կոսովոյի սերբերի վրա ճնշում գործադրելու Պրիշտինայի քաղաքականությանն աջակցելու համար, երեքշաբթի հայտնում է EFE գործակալությունը։
«Միջազգային հանրության հետ բանակցություններում մենք օգտագործել ենք բոլոր ռեսուրսները, անում ենք հնարավորը խաղաղությունը պահպանելու և փոխզիջումային լուծման հասնելու համար»,- ասել է Վուչիչը՝ հավելելով, որ Կոսովոյի հարցով Բելգրադի շփումները միջազգային հանրության հետ «բարդ են»։
Սերբիայի նախագահն այցելել է Կենտրոնական Սերբիայի և Կոսովոյի ու Մետոխիայի վարչական սահման, ստուգել զորքերի պատրաստականությունը: Լրատվամիջոցները հայտնել են, որ Կոսովոյի և Սերբիայի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստականության: Այս իրադարձությունների ֆոնին Կոսովոյի հյուսիսում շարունակվում են սերբ բնակիչների բողոքի ակցիաները:
Դեկտեմբերի կեսերից Հյուսիսային Կոսովոն շարունակում է մնալ շրջափակման մեջ ինչպես Կոսովոյի սերբերի, այնպես էլ Կոսովոյի ոստիկանության կողմից: