ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է արձակուրդ։ Նախագահը, նրա կինը ՝ առաջին տիկին Ջիլ Բայդենը, և թոռները՝ Նատալին ու Ռոբերտը, որոշել են հանգստանալ Սանտա Կրուս կղզում՝ Կարիբյան ավազանում ԱՄՆ տարածք համարվող երեք կղզիներից մեկում: Մյուս երկուսը Սենթ Թոմասն ու Սենթ Ջոնն են, գրում է Euronews-ը:
Սանտա Կրուսը Բայդենի հանգստի սիրելի վայրն է դեռևս նրա փոխնախագահ եղած ժամանակներից։ Վերջին երկու տարիներին համաճարակի պատճառով նա արձակուրդները ստիպված անցկացրել է Դելավեր քաղաքի իր տանը։
Որպես պետության ղեկավար՝ սա Բայդենի առաջին այցն է ամերիկյան Վիրջինյան կղզիներ։ Բայդենները մտադիր են Վաշինգտոն վերադառնալ հունվարի 2-ին: