Գալիք տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում տոնական միջոցառումներ են կազմակերպվում։
Հերթական միջոցառումը տեղի է ունեցել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում, որի շրջանակում տատիկ-պապիկները վայելել են երաժշտական և պարային բազմաթիվ կատարումներ։
Տուն-ինտերնատի բնակիչները ներկաներից ստացել են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։