ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր ու կայացվել կարևոր որոշումներ։
«Ի թիվս այլ որոշումների՝ հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը:
Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձն արդեն իսկ բարձրացվել էր տասը տոկոսով։
Հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։
Բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ»,- գրել է Պապիկյանը: