«Առանց Արցախ չկա խաղաղություն», «Բացե՛ք Արցախի ճանապարհը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է». այս և այլ գրությամբ պաստառներով Մատենադարանի մոտից մինչև Կառավարության շենք այսօր բողոքի երթ է իրականացրել ՀՅԴ երիտասարդական թևը:
Հայտարարել են, թե եկել են մեղավորության սլաքն ուղղելու Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք են պատասխանատու արցախահայության իրավունքների ապահովման համար:
«Կա՛մ լուծեք այս հարցը, կա՛մ, եթե չեք կարող, հեռացե՛ք»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները:
Կառավարության շենքի մոտ նրանք տեղադրել են խորհրդանշական սլաքներ:
ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ռուս խաղաղապահներն ունեն մանդատ, առաքելություն, որը պետք է իրականացնեն, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունը պետք է լվանա ձեռքերը: