Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այսօր անցկացվել է ամանորյա տոնական միջոցառում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը և այլ հյուրեր։
Ներկաները դիտել են հաստատության սաների ամանորյա միջոցառումը, շփվել նրանց հետ, մաղթել խաղաղ ու անհոգ մանկություն։
Միջոցառման ավարտին վարչապետի տիկինը մանկատան սաներին է փոխանցել իրենց իսկ կողմից գրված նամակների հիման վրա ձեռք բերված նվերները։
Հիշեցնենք, որ հաստատությունում շուրջօրյա խնամք ու դաստիարակություն է ստանում 116 երեխա։