Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում՝ հիշեցնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Այս բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, խնամքի նպաստ ստացողները, ովքեր իրենց գումարը մինչ այս ստացել են «Հայփոստի» միջոցով, վճարող կազմակերպությունը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Այն անձինք, որոնք մինչև տարեվերջ չեն դիմի բանկ ընտրելու համար, 2023 թվականի հունվարին իրենց կենսաթոշակը կամ նպաստը կստանան ծրագրային մոդուլով պատահականորեն ընտրված բանկի միջոցով։
Նախարարությունից հիշեցնում են՝ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով։