Ամփոփելով անցնող տարին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հրապարակել է Քաջարան և Կապան համայնքներում 2022 թ. իրականացված սոցիալական ներդրումների ծրագրերը։
Երկու խոշորացված համայնքներում ԶՊՄԿ-ն իրականացրել է ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլրդ 400 մլն ՀՀ դրամի ներդրում՝ տարբեր սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերում։
Կապան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 մլրդ 919 մլն ՀՀ դրամի ներդրում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական շինարարության, առողջապահական և այլ ծրագրերում՝ ավելի քան 525 մլն դրամ։ Ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրումներ իրականացվել են կրթության և զարգացման, սպորտի, մշակույթի, ինչպես նաև սոցիալական աջակցության ամենատարբեր ծրագրերում։
Քաջարան խոշորացված համայնքում իրականացվել է ավելի քան 1 մլրդ 514 մլն դրամի ներդրում, որից ավելի քան 900 մլն դրամ ներդրվել է ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական և այլ շինարարական ծրագրերի մեջ։
Մոտ 600 մլն դրամ ներդրվել է սոցիալական աջակցության, կրթական, մշակույթի և սպորտի զարգացման ծրագրերում։