Դավիթ Բեկ համայնքում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված ևս 11 052 քմ տարածք մարքվել և պաշտոնապես հանձնվել է օգտագործման։
Դեկտեմբերի 7-20-ը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներով աղտոտված տարածքի տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքներ։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերված 1 միավոր 120 մմ հրետանային արկը ոչնչացվել է։ Դավիթ Բեկ բնակավայրի 11 052 քմ գյուղատնտեսական նշանակության տարածքը պաշտոնապես հանձնվել է Կապանի համայնքապետարանին օգտագործման։