ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17 օր՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
Ըստ նրա՝ սա հարցի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։
«Եվ, այո՛, միայն այն փաստը, որ բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն են մուտք ու ելք անում, նշանակում է՝ շրջափակումը շարունակվում է»,- գրել է Գրիգորյանը: