Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էր նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել դրանց համալիր լուծման ուղղությամբ: