Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության՝ Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կան մեկ կողաշրջված (բարձված) և մեկ արգելափակված բեռնատար ավտոմեքենաներ․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար մեքենաները։
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։