Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2021 թվականին վերականգնված Մ-2-Նորավան ճանապարհահատվածում կատարվել են երթևեկելի մասի ամրացման աշխատանքներ։ Մոտ 4,3 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա տեղադրվել է լրացուցիչ 5 սմ ասֆալտբետոնե շերտ։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Մ-2-Նորավանով է Լծեն-Տաթև վերակառուցված ավտոճանապարհը միանում Տաթև-Աղվանի ճանապարհին, ուստի կանխատեսվում է դեպի Նորավան բեռնատար մեքենաների հոսք։ Հաշվի առնելով այս ուղղությամբ երթևեկության ինտենսիվության հնարավոր մեծացումը՝ կատարվել է Մ-2-Նորավան հատվածի երթևեկելի մասի ամրացում։
Նույն ծրագրի շրջանակներում նորոգվել են նաև 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական կողմի արձակած արկի հետևանքով Նորավան տանող ճանապարհի վնասված հատվածներն ու մետաղյա արգելապատնեշները։