Շիրակի մարզպետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի համագործակցությամբ Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ։
Հիմնադրամի տրամադրած հագուստը կարիքավոր ընտանիքներին նպատակային և հասցեական հատկացնելու նպատակով մարզպետարանի կողմից բաշխվել է մարզի համայքներին։ Իսկ համայնքները հագուստը տրամադրել են ապարանքատեսականու կարիքն ունեցող կարիքավոր ընտանիքներին։