ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով:
«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է գրասենյակի՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: