ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:
Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը զինված ուժերում աննախադեպ է»,- ասաց Թորոսյանը: