Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Լրատվամիջոցների տվյալով՝ թուրքական կողմն անհանգստացած է, որ Փարիզում աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։
Ավելի վաղ Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն էր տեղի ունեցել, հայտարարվել է երեք զոհի մասին:
Փարիզի դատախազի ձևակերպմամբ՝ հարձակման պատճառ կարող է լինել ռասայական ատելությունը: Քրդական համայնքի ներկայացուցիչները զանգվածային ցույցեր են սկսել: Լրատվամիջոցները հայտնում են, որ շատերը հրաձգությունը կազմակերպելու համար մեղադրում են Թուրքիային: