Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ТАСС-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Ռուսաստանը կավելացնի Ադրբեջան գազի մատակարարման ծավալը՝ Հանրապետության ներքին սպառումն ապահովելու համար: Նրա խոսքով՝ առաջիկայում, երբ Ադրբեջանն ավելացնի գազի արդյունահանումը, կարող է քննարկվել նաև սվոպ մատակարարումների հնարավորությունը։
Նովակը նշել է, որ Մոսկվան քննարկում է նաև Ղազախստանին և Ուզբեկստանին գազի մատակարարման ավելացումը՝ այդ երկրներում գազի սպառման աճի ֆոնին։
«Ռուսաստանի խողովակաշարային գազի հիմնական սպառողը Չինաստանն է: Այդ երկիր մատակարարումները կարող են հասնել տարեկան 100 միլիարդ խորանարդ մետրի: Հնարավոր է՝ գազի արտահանման ծավալներն ավելացվեն նաև Թուրքիայի տարածքով»,- ասել է փոխվարչապետը: