Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը հայտարարել է, որ ակնկալում է հաջորդ տարի առաջընթացի հասնել տարածաշրջանի ինքնորոշման շուրջ հանրաքվեի անցկացման հարցում:
«2023 թ. պետք է դառնա այն տարին, երբ կձևավորվի «Հստակության մասին համաձայնագիրը», որը Կատալոնիայի համար կարևոր համաձայնագիր է»,- սուրբծննդյան իր ուղերձում ասել է Արագոնեսը: Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը Իսպանիայի երկրամասին կտա բավականաչափ լեգիտիմություն, որպեսզի Կատալոնիան միջազգային ճանաչում ակնկալի:
Նախկինում Իսպանիայի կառավարությունը բազմիցս դեմ է արտահայտվել տարածաշրջանի ինքնորոշման մասին հանրաքվեի կազմակերպմանը։