Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սև ծովի թուրքական հատվածում ավելի քան 3 հազար մետր խորության վրա 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ են հայտնաբերվել։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի բնական գազի պաշարները Սև ծովում կազմում են 710 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տրիլիոն դոլար շուկայական արժեքով։ Նրա խոսքով՝ հետախուզական աշխատանքները շարունակվելու են։
Էրդողանը հավելել է՝ երկրի վերջնանպատակը էներգետիկ անկախությունն է։