Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառման դեմ պատասխան միջոցների մասին։
Նշվում է, որ Մոսկվան դադարեցնում է նավթի մատակարարումները այն երկրներին, որոնք գնային էմբարգո են սահմանել:
Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Եվրամիությանը ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարման էմբարգոն։ ԵՄ երկրները համաձայնեցրել են նաև ծովով մատակարարվող ռուսական նավթի գների առավելագույն սահմանաչափը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Նման որոշման մասին հայտարարել են G7-ի երկրներն ու Ավստրալիան։