Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին ասված է ՀՀ Արմավիրի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Ծրագրի պայմանագրային արժեքը 158.33 մլն դրամ է, որի 70%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 30%-ը՝ համայնքի:
Կապալառու կազմակերպությունը «Եղնիկի պես» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի բարիք» ՍՊԸ-ն:
Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կապիտալ վերանորոգել 785,4 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, ուր կհաճախի 100 երեխա»,- նշված է գրառման մեջ: