Դեկտեմբերի 19-25-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք, կատարվել է 1023 թեստավորում:
Առողջացել է 46 բուժառու, գրանցվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445.976 դեպք, որոնցից 435.162-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 232 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8716 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 242 901 թեստավորում: