Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Այժմ բանակցություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ: