Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն այսօր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանի, ավագանու անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ այցելեցին Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց` հետևելու մարզիկների մարզումներին:
Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց են այցելում Արմավիր համայնքի և հարակից համայնքների ավելի քան 100 մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերում:
Մարզադպրոցն ունի լավ ավանդույթներ, 2022 թվականին մեր մարզիկները հաջող ելույթներ են ունեցել հանրապետական և միջազգային մրցաշարերում:
Համայնքային բյուջեի միջոցներով օրերս մարզադպրոցի համար ձեռք են բերվել միջազգային ստանդարտներին համապատասխանող երկու միավոր մարզումային գորգեր, կամավորների հետ աշխատանքի արդյունքում նորոգվել է մարզումային դահլիճը:
Տարեսկզբին նախատեսվում է նորոգել լոգասենյակն ու սանհանգույցը, ձեռք բերել բազմաֆունկցիոնալ մարզասարքեր:
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը զրուցեց մարզիչների, մարզիկների և նրանց ծնողների հետ, քննարկվեցին մարզումներն ավելի արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր:
Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ մարզումային պայմանների բարելավումը էական ազդեցություն կունենա նաև մարզիկների հաջողությունների վրա: