ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։