Չինաստանի Չժեցզյան նահանգում կորոնավիրուսով վարակի օրական 1 միլիոն դեպք է հայտնաբերվում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի իշխանություններին։
Սպասվում է, որ առաջիկա օրերին COVID-19-ով վարակվածների թիվը կկրկնապատկվի։ Համաճարակի գագաթնակետը սպասվում է Նոր տարվա նախօրեին, վարակվածների օրական թիվը կաճի մինչև 2 միլիոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի սկզբին Չինաստանը կարող է բախվել կորոնավիրուսով վարակման գագաթնակետին։ Ընդ որում, որոշ քաղաքներ, օրինակ՝ Պեկինը, արդեն անցել են այդ պիկը: