Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ «Դեսպանների համաժողով - 2022»- ի բացմանը, գրում է jnews.ge-ն:
«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ խորհրդարանական համատեղ ջանքերով նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ այդ ջանքերը նախապայման կդառնան տարածաշրջանի զարգացման համար։ Նա հիշեցրել է, որ այս տարի ուկրաինական ճգնաժամի հետ մեկտեղ կայունություն չկար նաև Հարավային Կովկասում։