Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների՝ կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները:
Հանդիպման վերջում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: