Հայաստանում այս պահին 2330 ազատազրկված անձ կա, նրանցից 1228-ը կալանավորված է, 1102-ը՝ դատապարտված:
Պատժի կրման պայմանների բարելավման համար պետությունը նորոգում է քրեակատարողականները, իրականացնում վերասոցիալականացման ծրագրեր:
Գլխավոր նախագիծը, սակայն, գալիք տարվա համար է նախատեսված. «Նուբարաշեն», «Երևան կենտրոն», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներին կփոխարինի նոր կառուցվող մեկը: