Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիների հետ։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
«Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։
Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարությունները միասին դիմագրավելու համար»,- նշված է գրառման մեջ։