«Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանը հայ ժողովուրդի մեծագոյն մշակութային ժառանգութիւններէն մէկն է , որ իր դռները բացած է 1998 թուականէն հանրութեան ներկայացնելով հազարամեակներէ եկած սուրբերու մասունքներ , մասնատուփեր, ձեռագիր գիրքեր , խաչքարեր , հայկական գորգեր , դրամներ , ծիսական զգեստներ, եկեղեցական ոսկեզօծ իրեր , հնագիտական զարդեր և այլն»:
Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը հարկադրուեցաւ հեռանալու իր հինգդարեայ պատմական նստավայրէն` ցեղասպանութեան և Կիլիկիոյ հայութեան տեղահանումին պատճառով։ Ան ապաստան գտաւ Լիբանանի մէջ, ուր հաստատուեցաւ ու վերակազմակերպուեցաւ 1930 ին։
Հոգեշնորհ Տէր Արտաւազդ Վարդապետ Շարոյեանի խոսքով այս թանգարանն առանձնանում է իր հարուստ պատմությամբ ու իր մեջ ամփոփած ազգային ոգով:
Տ. Արտավազդ վարդապետ Շարոյան («Կիլիկիա» թանգարանի տեսուչ)
Եթէ պահ մը թանգարան այցելենք և դիտենք մեր շուրջը գտնուած իրերը այդտեղ պիտի նշմարենք պիտի անդրադառնանք և ինչպէս նաև ապրինք հաւատքի , ազգային և մշակութային այդ կրակը , որ մեր հայրերը ունեցած են իրենց ներսի դին այդպիսով ապրած են ինչպէս նաև մեզ կ'ապրեցնեն այսօր։
Թանգարանի շենքը քառահարկ է. յուրաքանչիւր յարկի վրայ զետեղուած են տարբեր ցուցադրություններ:
Հեղինե Արամյան («Կիլիկիա» թանգարանի պատասխանատու)
«Կիլիկիա» թանգարանը կը բովանդակէ հայ ժողովուրդի մշակոյթը , հայ եկեղեցւոյ առնջուած և յատկապէս Կիլիկիոյ շրջանէն մեր պատմութեան հետ աղերս ունեցող իրեր և զանազան տեսակի արխիւային նիւթեր։
Անթիլիասի մէջ թանգարան մը ունենալու փափաքը ունեցած են Մեծի Տանն Կիլիկիոյ բոլոր կաթողիկոսները ներկայացնելու եկեղեցական իրեր, որոնք կը կրեն յիշատակը Սիսի կաթողիկոսարանին։ Իրեր, որոնք փրկուած են 1915-էն և Սիսէն Հալէպ փոխադրուած խղճալի պայմաններու մէջ և Անթիլիաս հասած են 1930 ին։
Տ.Արտավազդ վարդապետ Շարոյան - Թանգարանին կարևորութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ տարածել մեր հայրերուն մեզի փոխանցած իրենց այդ արժէքները այս իրերուն ընդմէջէն և մենք այսօր պէտք է ապրինք պէտք է արժևորենք այդ իրերը , որ մեր հայրերը մեզի փոխանցած են, որովհետև անոնք իսկապէս մշակութային բարձր արժէքներով լեցուն են և մենք որպէս հայեր պէտք է գանք, որպէսզի հպարտանանք այդ արժէքներով այդ մշակութային իրերով և մենք եւս գնահատենք ինչպէս նաև տարածենք և փոխանցենք մեր այդ մշակույթը:
Թանգարանի չորս յարկերուն վրայ զետեղուած իւրաքանչիւր իր ունի իր պատմութիւնը , սակայն ամենէն յատկանշականներէն են Սիսի պատմական միւռոնի կաթսան , որ Կիլիկիայէն դուրս ելած առաջին իրերէն էր։ Ս . Սողբեստրոս հայրապետին աջը , Ս . Նիկողայոս սքանչելագործին աջը , Սիսի կաթողիկոսարանի Սուրբ Սոֆիա եկեղեցւոյ խորանին վարագոյրը , Քրիստոսի փշեպսակը , կենաց փայտ, Ս. Ստեփանոս նախավկայի մասունքը , Բարձրբերդի աւետարանը և Սուրբ Սոֆիա եկեղեցւոյ ջահերը։
Հեղինե Արամյան - «Կիլիկիա» թանգարանը կոչուած է յաւերժացնելու և օտարներուն ծանօթացնելու հայ մշակութային արժէքները նախ և առաջ մեր ժողովուրդը յատուկ յարգանք և մօտեցում ունի մեր եկեղեցական սպասներուն և սրբութիւններուն հանդէպ, որոնք թէ կրօնական և թէ ազգային արժէք կը ներկայացնեն։
Հայ և օտար այցելուներ մեծ հիացմունքով կը շրջին թանգարանէն ներս համոզուելով, որ մշակութասէր հայ ժողովուրդը միշտ ալ տէրը եղած է պատմութեան և արժէքներուն։
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչեան