ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության զարգացման ծրագրերին և արտադրական գործընթացին։
«Այցի ընթացքում ընկերության ղեկավարությանը ներկայացրել եմ պետական աջակցության նոր գործիքակազմը, քննարկել ենք արտադրական գործընթացի կազմակերպմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։
Ընկերությունն օգտվել է նաև նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման ծրագրից և գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից»,- Ֆեյսբուքում գրել է Քերոբյանը: